«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է Գերմանիայի հավաքականում հնարավոր աշխատանքի մասին հարցին։
«Գերմանիայի հավաքականի մարզիչ լինելն ինձ համար մեծ պատիվ է, դրանում կասկած չկա։ Բայց իմ նվիրվածությունը խանգարում է: Չեմ կարող հիմա հեռանալ «Լիվերպուլից» և ասել, որ կարճ ժամանակով կղեկավարեմ Գերմանիայի հավաքականը։ Այդպես չի ստացվում, և նման խնդրանք չկա։
Եթե ինչ-որ պահի ես պետք է գլխավորեմ թիմը, ապա պետք է ազատ լինեմ, բայց հիմա դա այդպես չէ։ Ես պատասխանատվություն ունեմ ակումբի առաջ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է գրեթե ութ տարի (2015 թվականից)։
























































