«Նոան» պայմանագիր է կնքել միանգամից 3 խաղացողների հետ, տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրությունից։
Նրանցից մեկը 32-ամյա եզրային հարձակվող Նիկո Վարելան է, որը ժամանակին 8 խաղ է անցկացրել «Կադիսի» կազմում։ Վարելան ադյունավետ խաղով աչքի է ընկել Լեհաստանի, Հունաստանի և Բուլղարիայի առաջնություններում, իսկ մինչ Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել Կիպրոսի «ԱԵԶ Զակակիու» ակումբում։
«Նոայի» մյուս նորեկը բրազիլացի 28-ամյա հարձակվող Ալեֆ Անդրադեն է, որը կարիերան սկսել է հայրենի «Սանտա Կրուզ»-ում, հանդես է եկել Պորտուգալիայում, խաղացել ռուսական «Բալթիկա»-ում և Ղազախստանի «Ատիռաու» ակումբում։
Թիմի մյուս նորեկը 25-ամյա պորոտւգալացի կիսապաշտպան Մարթիմ Մայան է, որը ֆուտբոլում իր առաջին քայլերն է արել «Պորտուի» մանկապատանեկան թիմում, հանդես է եկել նաև Լեհաստանի «Սոսնովիեց» թիմում, նրա վերջին ակումբը Պորտուգալիայի Լիգա 2-ը ներկայացնող «Սանտա Կլարա»-ն էր։