Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն մոտ է Ալ-Նասր տեղափոխվելուն, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ սենեգալցի հարձակվողը համաձայնել է սաուդյան ակումբի առաջարկին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալ-Նասրը Մանեին առաջարկել է տարեկան 25 միլիոն եվրոյի պայմանագիր, մինչդեռ «Բավարիան» ցանկանում է 31-ամյա խաղացողի տրանսֆերից ստանալ առնվազն 32 միլիոն։
2022/2023 մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
























































