Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղ է անցկացնում էստոնական «Նարվա Տրանսի» հետ։
Խաղի 8-րդ րոպեին երևանյան թիմին առաջ է մղել Արտակ Դաշյանը, որը մրցակցի դարպասը գրավել է հեռահար հարվածով։ 6 րոպե անց Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը կրկնապատկել է Ժունինյոն։
Առաջին խաղում երևանյան թիմը հաղթել էր 2։0 հաշվով։
























































