Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Մարսելը» հանդիպել էր «Ամյենին» (2:2):
Տանտերերը երկու գնդակի առավելություն ունեին (Մորգան Սանսոն-46, Դիմիտրի Պայե-57), սակայն, չկարողացան հանդիպումը հասցնել հաղթական ավարտի:
Խաղի վերջնամասում հյուրերը փրկվեցին պարտությունից:
83-րդ րոպեին 11 մետրանոցը վստահորեն իրացրեց Սեհրու Գիրասին, իսկ 96-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Սաման Գոդոսը:
Այսպիսով, «Մարսելը» վաստակեց 56 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: «Ամյենը» իր ակտիվում 23 միավոր ունի և գտնվում է վերջին հորիզոնականում: