«Լայպցիգը» ՊՍԺ-ից վարձակալել է կիսապաշտպան Խավի Սիմոնսին, հայտնում է Sport Bild-ը:
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա հոլանդացին խաղում էր Էյնդհովենի ՊՍՎ-ում, որտեղ 34 խաղում 19 գոլի հեղինակ դարձավ։
ՊՍԺ-ն 6 միլիոն եվրոյով հետ է գնել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը և վարձակալական հիմունքներով նրան բաց թողել գերմանական թիմ։
«Լայպցիգում» Սիմոնսը կփոխարինի Նկունկուին, որը տեղափոխվել է «Չելսի»։
























































