«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
«Հարի Քեյնը մեզ շատ պարզ հասկացրեց, որ ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։ Եթե նա պահի իր խոսքը, ապա մենք կստորագրենք պայմանագիրը:
Քեյնը ցանկանում է խաղալ եվրոպական մրցաշարերում, և, ի ուրախություն մեզ, «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային մրցաշարերի չի մասնակցում»,- Հյոնեսի խոսքն է մեջբերում Sport1-ը։
2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը։
























































