Հայտնի է դարձել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի վերականգնման ժամանակացույցը վնասվածքից հետո։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Գեորգ Հոլցները։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի ապաքինումն ընթանում է ըստ ժամանակացույցի, և նա պետք է, որ միանա «Բավարիային» մինչև նախամրցաշրջանի մեկնարկը: Սպասվում է, որ Նոյերը տևական ժամանակ բաց թողնելուց հետո կվերադառնա ավելի թեթև մարզումների գրաֆիկին։ Դարպասապահը հասկանում է, որ մրցաշրջանի մեկնարկին մնացել է մոտ հինգ շաբաթ, ինչի պատճառով էլ չի արագացնի վերականգնումը։
Հիշեցնենք, որ Նոյերը ծանր վնասվածք էր ստացել Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Ֆուտբոլիստն արձակուրդի ժամանակ դահուկ քշելիս կոտրել էր ոտքը. Նոյերը բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը:
























































