«Լայպցիգը» հայտարարել է «Լանսի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Լոիս Օպենդի հետ պայմանագիր կնքելու մասին։
23-ամյա խաղացողը գերմանական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականի հունիսը։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերը ռեկորդային է «Լայպցիգի» պատմության մեջ։ Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 43 մլն եվրո։
Օպենդան նոր թիմում հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:
























































