«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբում 27-ամյա ֆրանսիացուն դիտարկում են որպես Կայլ Ուոքերին փոխարինող, որը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
























































