«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, դարպասապահ Անատոլի Այվազովը: Այս մասին հայտնում է երևանյամ ակումբի մամուլի քարտուղարությունը:
27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում հանդես է եկել «Փյունիկ», «Շիրակ», «Ուրարտու», «Նոա» թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը ռուսական «Չայկան» էր:
Այվազովը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 և Ազգային հավաքականները: