Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Սումաիլա Կուլիբալին հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի անգլիական «Բարնլիում», որից հետո անգլիական թիմը կգնի խաղացողին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր 19-ամյա խաղացողը բուժզննում կանցնի «Բարնլիի» համար, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք է վաստակել։ Նշվում է, որ ակումբները համաձայնության են եկել նախորդ շաբաթ։
Անցած մրցաշրջանում Սումիլա Կուլիբալին հիմնականում հանդես էր գալիս «Բորուսիայի» պահեստային թիմում՝ Գերմանիայի երրորդ դիվիզիոնում:
























































