Ֆրանսիացի 22-ամյա պաշտպան Ուիլյամ Սալիբան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 11,5 միլիոն եվրո: Պայմանագրի երկարաձգման տարբերակ նախատեսված չէ, հրաժարագնի կետ ևս ներառված չէ։
Բացի նոր պայմանագիր ստորագրելուց, Ուիլյամը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա նաև նոր խաղային համարով։ Ֆուտբոլիստը կկրի 2-րդ համարի մարզաշապիկը։
2022/2023 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։























































