Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ալեքսանդր Մայեր-Շադեն երկարաձգել է պայմանագիրը գերմանական թիմի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալեքսանդրը շատ ավելին է, քան երկրորդ դարպասապահը: Ամեն անգամ, երբ նրա կարիք ունեցել ենք, ցուցադրել է իր հմտությունները բացառիկ բարձր մակարդակով։ Նա բացարձակ թիմային խաղացող է, հիանալի ֆուտբոլիստ և շատ վստահելի մասնագետ՝ ողջ կյանքի փորձով, որը վստահություն է ավելացնում թիմին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիների և 32-ամյա դարպասապահի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
2022/2023 մրցաշրջանում Մայեր-Շադեն «Բորուսիայի» կազմում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։
























































