Լևերկուզենի «Բայերը» համաձայնության է հասել «Արսենալի» հետ կիսապաշտպան Գրանիտ Ջակային ձեռք բերելու հարցում, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը 30-ամյա շվեյցարացու համար «զինագործներին» կվճարի 25 միլիոն եվրո։ «Արսենալի» հետ Ջակայի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Ջական լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































