«Չելսին» բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ՝ կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերի համար: Նշվում է, որ բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով։
Հիշեցնենք, որ Կայսեդոն մի քանի ամիս առաջ համաձայնեցրել էր անձնական պայմանագիրը «Չելսիի» հետ։
21-ամյա էկվադորցու պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։























































