«Միլանը» երկրորդ առաջարկն է արել «Չելսիին» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի համար, հայտնում է The Athletic-ը:
Ռոսոներիների նոր առաջարկը՝ բոնուսների հետ միասին, հասնում է 22 միլիոն եվրոյի։ Նախկինում «Միլանը» 14 միլիոն էր առաջարկում ամերիկացի 24-ամյա ֆուտբոլիստի համար, հուլիսի 3-ին հաղորդվում էր, որ «Լիոնը» Պուլիշիչի համար առաջարկել է 25 միլիոն եվրո։
Պուլիշիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։























































