Բակարի Սիսեն, որը հանդիսանում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի մենեջեր-գործակալը, ասել է, որ ֆուտբոլիստն այս ամռանըչի հեռանա ակումբից:
«Ես չեմ լսել Սաուդյան Արաբիայի ակումբերի կողմից որևէ հետաքրքրության մասին: Հստակ է, որ նա մնում է «Բավարիայում»: Նա 3 տարով պայմանագիր է կնքել։ Անցել է մեկ տարի և դեռ երկու տարի էլ առջևում է։ Այնպես որ, այո, առայժմ նա մնում է «Բավարիայում», — Սիսեի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենեգալցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Նյուքասլը» և սաուդյան «Ալ-Իթիֆակը»: Հաղորդվում էր նաև, որ «Բավարիան» մտադիր է բաժանվել 31-ամյա ֆուտբոլիստից։
























































