«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի պայմանագրի մասին.
«Այս հարցը պետք է լուծենք մինչ մրցաշրջանի ավարտը: Ցանկացած պարագայում ես ցանկանում եմ պահել Օբամեյանգին:
Օբամեյանգը ընկճված էր և իրեն մեղավոր էր զգում Եվրոպա լիգայում կրած պարտությունից հետո: Մենք ցանկանում ենք, որ նա երջանիկ և ուրախ լինի ակումբում անցկացրած վերջին օրերին»,-ասել է Արտետան: