Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է հռոմյան ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա պաշտպանը նոր թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ Նա տեղափոխվում է «Ռոմա» ազատ տրանսֆերո:
Նդիկան Այնտրախտում էր հանդես գալիս 2018 թվականից։ Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 183 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































