Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան 8000 ֆունտով տուգանել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին՝ «Յունայթեդի» դեմ խաղում մրցավարի հետ վիճելու համար:
Հիշեցնենք, որ խաղում մրցավարը չհաշվեց 92-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի խփած գնդակը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ, ինչին շատ բուռն արձագանքել էր Անչելոտին, իսկ մրցավարը հեռացրել էր նրան խաղադաշտից: