Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում սենսացիա գրանցվեց E խմբի Մոլդովա-Լեհաստան խաղում։
Հյուրերն առաջին կեսից հետո հաղթում էին 2։0 հաշվով՝ Արկադիուշ Միլիկի և Ռոբերտ Լևանդովսկիի գոլերի շնորհիվ։
Մոլդովայի հավաքականը կազմում 2-րդ կեսում դուբլի հեղինակ դարձավ Յոն Նիկոլաեսկուն, իսկ հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց Վլադիսլավ Բաբոգլոն։ Մոլդովան քամբեք կատարեց և հաղթեց 3։2 հաշվով։
Խաղայի օրվա մյուս հանդիպումներում Բելգիան 3։0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի հավաքականի նկատմամբ։ Պորտուգալիան Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ խաղավերջում հաղթանակ կորզեց 10 հոգով մնաց Իսլանդիայից։
Լյուքսեմբուրգը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն, Նորվեգիան էլ 3։1 հաշվով առավելության հասավ Կիպրոսի նկատմամբ։ Նորվեգացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։
























































