Հայկական թիմերն իմացան իրենց մրցակցիներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում կհանդիպի էստոնական «Նարվա-Տրանսի» հետ։ Հայաստանի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլ դուրս գալու համար կմրցի ալբանական «էգնատիայի», իսկ «Ալաշկերտը»՝ Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 13-14-ը: