Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։
Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում։ Նա մեր ընտրանու կազմում իր նորամուտի խաղում դուբլ էր ձևակերպել Կիպրոսի հետ ընկերական խաղում։
Իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է խփում մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։
Նշենք նաև, որ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։
🎥 Հրանտ-Լեոն Ռանոսի գոլերը
🎥 Լուկաս Սելարայանի գոլերը