Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա կլինի թիմի պաշտոնական խաղին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, արաբ շեյխը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։։ Նա վերջին անգամ Սիթիի պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել 2010 թվականին, երբ թիմը Պրեմիեր լիգայում 3:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը գնել է «Մանչեսթեր Սիթին» 2008 թվականին։
Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» եզրափակիչը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Թիմերի մեկնարկային կազմերին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ։
























































