Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, Ստամբուլում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ կմրցեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Ինտերը»։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին օրերին ապաքինվում էր վնասվածքից և նոր էր վերադարձել «Ինտերի» ընդհանուր խումբ։ Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում չէ, բայց ընդգրկված է հայտացուցակում։
«Մանչեսթեր Սիթի»
Էդերսոն — Սթոունս, Ականջի, Ակե, Դիաշ — Ռոդրի, Գյունդողան, Դե Բրույնե, Սիլվա, Գրիլիշ — Հոլանդ
«Ինտեր»
Օնանա — Դումֆրիս, Դիմարկո, Բաստոնի, Աչերբի, Դարմիան — Բրոզովիչ, Չահլանօղլու, Բարելա — Ջեկո, Մարտինես