«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:
Մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն տեղյակ է 28-ամյա ֆուտբոլիստի՝ ակումբը փոխելու ցանկության մասին։ Կիսապաշտպանը դժգոհ է «Բավարիայի» քաղաքականությունից՝ ակումբի ղեկավարությունում վերջերս կատարված փոփոխություններից հետո:
Իր հերթին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբին խնդրել է անել հնարավոր ամեն ինչ՝ կիսապաշտպանին ձեռք բերելու համար։
Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: