«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի գործակալը հերքել է տեղեկությունները, թե իվուարցի կիսապաշտպանը համաձայնել է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Խավի Միգելը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կեսյեն պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից», որը ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է վաճառել նրան։ Հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է պայմանագիր կնքել խաղացողի հետ, իսկ ինքը՝ խաղացողը, դեմ չէ կարիերան իտալական ակումբում շարունակելուն։
Տեղեկություն կար, որ 26-ամյա Կեսյերին «Բարսելոնան» գնահատում է 30 միլիոն եվրո, իսպանական ակումբի մարզչական շտաբը գնահատում է նրան և լավ խաղացող է համարում, սակայն ակումբը ստիպված է բաժանվել խաղացողներից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու համար։
Կեսյեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Անցկացրած 42 խաղում նա դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։