ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որը հեռանում է թիմից ազատ խաղացողի կարգավիճակով, կարիերան շարունակելու երկու խոշոր առաջարկ է ստացել MLS-ի ակումբներից և Սաուդյան Արաբիայից։
Այժմ արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը չի կարողանում կողմնորոշվել, թե որտեղ նա պետք է շարունակի կարիերան։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ջոան Ֆոնտեսը։
Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի կինը՝ Անտոնելլան, թեքվել է դեպի ամերիկյան ակումբը։ Ինքը՝ Մեսսին, և նրա հայրը՝ Խորխեն, նախընտրում են Սաուդյան Արաբիան։ Նշվում է, որ Մեսսիի ընտանիքում ոչ ոք հակված չէ «Բարսելոնայի» հետ տարբերակին։ Կա՛մ ոչ ոք չի ցանկանում Լիոնելին տեսնել Իսպանիայի առաջնությունում, կա՛մ նման տարբերակը չի քննարկվում կատալոնացիների ֆինանսական խնդիրների պատճառով։
























































