Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ։
Ինչպես հայտնում է Խորվաթական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մադրիդյան ակումբի աղբյուրին, 37-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։
Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը Մոդրիչին երեք տարվա պայմանագիր է առաջարկել։
Կիսապաշտպանն այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 10 միլիոն եվրո։
Մադրիդի «Ռեալը» 2022/2023 թվականների Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Թիմը վաստակել է 78 միավոր և միայն մեկ միավորով առաջ անցել Մադրիդի «Ատլետիկոյից»:
























































