«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընկերական խաղում հաղթել են ճապոնական «Վիսել Կոբե» ակումբին։
Երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած խաղն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։ Գոլերի հեղինակներ դարձան Ֆրանկ Կեսյեն ու Էրիկ Գարսիան։
Սա «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հրաժեշտի հանդիպումն էր ճապոնական թիմի կազմում, ով վերջին հինգ տարիներին խաղում էր «Վիսել Կոբեում»։
39-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 81 րոպե։ Մայիսի վերջին «Վիսել Կոբեն» պաշտոնապես հայտարարեց Ինյեստայի հեռանալու մասին։
























































