Ավարտվեց բասկետբոլի Եվրասիական լիգայի առաջին խաղարկությունը: Կայացավ 4-ի եզրափակիչը:
Եզրափակիչ էին դուրս եկալ ռուսական Տուլայի «Արսենալն» ու բելառուսական «Բորիսֆենը»: Երկրորդ քառորդում ռուսական թիմը ստացավ 16 միավորի առավելություն, որի շնորհիվ էլ վերջնաարդյունքում հաղթեց 89-78 հաշվով ու դարձավ Եվրասիական լիգայի առաջին խաղարկության հաղթող:
Վաստակած 24 միավորով խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց բելառուսական թիմից Էդուարդ Քարտերը: