«Աթտլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսը լքել է թիմը, հայտնում է Բիլբաոյի ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռանում է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Մարտինեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։
Նա կդառնա կատալոնական ակումբի առաջին ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































