Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել մադրիդյան ակումբ։
«Հարի Քե՞յն․․․ Իմ խորհուրդն է ցանկացած խաղացողի` բաց չթողնել «Ռեալում» խաղալու հնարավորությունը: Սա յուրահատուկ ակումբ է, որը գիտի, թե ինչպես հաղթել»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները բազմիցս են հայտնել հարձակվողի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրասֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:
























































