«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է տեղափոխվել Բունդեսլիգա՝ Մյունխենի «Բավարիա»:
Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ն, բրազիլացու խաղը հավանում է մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Բարսելոնան» էլ իր հերթին պետք է կրճատի ակումբի աշխատավարձերի բյուջեն՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար:
2022/2023 մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է տասը գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին «Բարսա» է տեղափոխվել նախորդ ամառ:
Վինգերի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո:
























































