«Տոտենհեմը», «Աստոն Վիլան» և «Ինտերը» մտադիր են ձեռք բերել «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուին:
Միևնույն ժամանակ, անդալուսցիները պատրաստ չեն բաժանվել իրենց դարպասապահից 20 միլիոն եվրոյից պակաս գումարով, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիները փոխարինող են փնտրում 38-ամյա Սամիր Հանդանովիչին, իսկ «Տոտենհեմը» ցանկանում էր մարոկկացի դարպասապահին ձեռք բերել դեռ ձմռանը։
Հաղորդվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Աստոն Վիլլան»: Բացի այդ, 32-ամյա դարպասապահի տրանսֆերի հետ կապված «Սևիլիայի» հետ կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին»։ «Սևիլիան» չի վաճառի Բունուին 20 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Վերջերս Բունուն ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն խաղացող։