Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ «Բորուսիան» արդեն կապ է հաստատել Պավարի հետ։ Ակումբի բանակցությունները ֆրանսիացի պաշտպանի հետ սկսվել են այն ժամանակ, երբ դորտմունդցիներն իմացել են ֆուտբոլիստի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիայից» հեռանալու ծրագրերի մասին։
Բանակցությունները դրական հունով են ընթանում, «Բորուսիան» փորձում է տրանսֆերի շուրջ բանակցություններ վարել նաև մյունխենյան թիմի հետ։
27-ամյա Պավարն այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Մյունխենցիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
























































