Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին խոսել է կարիերան շարունակելու իր նախընտրած առաջնության մասին.
«Իհարկե, ՊՍԺ-ի կողմից հետաքրքրությունը հաճելի է, ինչպես մյուս բարձրակարգ ակումբների հետաքրքրությունը:
Այո, ես ծնվել եմ Փարիզին մոտ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է խաղամ հենց ՊՍԺ-ում։
Ինձ գրավում է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանա խաղալ այնտեղ, քանի որ այն լավագույն առաջնություններից մեկն է:
Բայց ինձ համար գլխավոր պայմանը խաղալն է այնտեղ, որտեղ ես կարող եմ լիարժեք դրսևորել ուժերս և զարգանալ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Canal+-ը: