Հունիսի 4-ին, կիրակի օրը, Բարսելոնայում տեղի ունեցավ Ֆորմուլա 1-ի 2023 թվականի Աշխարհի առաջնության ութերորդ փուլի Իսպանիայի Գրան Պրին։
Մրցավազքի հաղթող է ճանաչվել մրցաշրջանի առաջատար և աշխարհի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը Red Bull-ից։
25-ամյա հոլանդացի ավտոարշավորդը տարավ իր հինգերորդ հաղթանակն այս մրցաշրջանում և 40-րդը կարիերայում:
Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ով հանդես է գալիս Mercedes-ում, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակեց Հեմիլթոնի թիմակից Ջորջ Ռասելը։