Իտալական ֆուտբոլն ամենաշատն է շարունակում տուժել կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների հետևանքով:
Իտալիայի Սերիա Ա-ի անցած հանգստյան օրերի հերթական տուրի հանդիպումների մեծ մասը հետաձգվեցին: Արդեն հայտնի է, որ չի կայանա նաև Իտալիայի գավաթի խաղարկության «Միլան» – «Յուվենթուս» դիմակայությունը, որն ավելի վաղ առաջարկվել էր անցկացնել փակ դռների պայմաններում՝ առանց հանդիսականների: Առաջարկը հետագայում մերժվեց: Այժմ իտալական ֆուտբոլային լիգայի նախագահ Պաոլո Դալ Պինոն նամակով դիմել է Իտալիայի կառավարությանը, որպեսզի այն թույլատրել Ա Սերիայի հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների ստադիոններում, մինչև երկիրը հաղթահարի ճգնաժամը:
Դիտարկվելու է հնարավորությունը նաև որոշ խաղեր անցկացնել չեզոք ստադիոններում: