Իսպանական մամուլը գրում է, որ Ժորդի Ալբան կարիերան շարունակելու համար ընտրության երկու հնարավորություն ունի․ նրա ծառայություններով հետաքրքրված են միայն «Բենֆիկան» և «Ինտերը»։ Սպասվում է, որ մի քանի շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Ալբայի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Միևնույն ժամանակ, կողմերը կարող են այն դադարեցնել, քանի որ կատալոնացիների համար կարևոր է թեթևացնել աշխատավարձերի բեռը։
Ալբան ակումբում է 2012 թվականից։ Այս մրցաշրջանում նա Լա Լիգայի 24 հանդիպման է մասնակցել, որոնցում կատարել է հինգ գոլային փոխանցում։