Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է 23 ֆուտբոլիստներից կազմված ցուցակը 2023 թվականին Նիդեռլանդներում կայանալիք Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի համար։
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կլինի ազգային հավաքականի ավագը։
Դարպասապահներ՝ Ունայ Սիմոն (Աթլետիկ), Կեպա (Չելսի), Դավիդ Ռայա (Բրենտֆորդ):
Պաշտպաններ՝ Կարվախալ (Ռեալ Մադրիդ), Խեսուս Նավաս (Սևիլիա), Լապորտ (Մանչեսթեր Սիթի), Դավիդ Գարսիա (Օսասունա), Լե Նորման (Ռեալ Սոսյեդադ), Ժորդի Ալբա (Բարսելոնա), Խուան Բերնատ (ՊՍԺ)
Կիսապաշտպաններ՝ Ռոդրի (Մանչեսթեր Սիթի), Սուբիմենդի (Ռեալ Սոսյեդադ), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Միկել Մերինո (Ռեալ Սոսյեդադ), Գավի (Բարսելոնա), Սերխիո Կանալես (Բետիս)։
Հարձակվողներ՝ Ալվարո Մորատա (Ատլետիկո), Խոսելու (Էսպանյոլ), Ռոդրիգո Մորենո (Լիդս), Մարկո Ասենսիո (Ռեալ Մադրիդ), Նիկո Ուիլյամս (Ատլետիկ), Դանի Օլմո (ՌԲ Լայպցիգ), Յերեմի Պինո (Վիլյառեալ)
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իսպանիան հունիսի 15-ին կմրցի Իտալիայի հետ: Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հունիսի 14-ին կայանալիք Նիդեռլանդներ-Խորվաթիա խաղում։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 18-ին Ռոտերդամի մարզադաշտում։