«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Անսու Ֆատիի հետ կապված իրավիճակի մասին՝ ասելով, որ իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ։
«Ի՞նչ կլինի Անսուի հետ. Նախ պետք է պարզենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ, որպեսզի որոշում կայացնենք։ Անսուն այնպիսի ֆուտբոլիստ է, որն ինձ շատ է դուր գալիս։ Ես նրան շատ հնարավորություններ էի տալիս, և նա հաճախ օգտագործում էր դրանք։ Նա մեզ օգնեց, նա մեզ շատ օգնեց։ Երևում է, որ նա հաղթահարում է ֆուտբոլիստի համար շատ ծանր իրավիճակ։ Վնասվածք, վնասվածք, վնասվածք և ավելի շատ վնասվածք: Նա պետք է պրակտիկա ունենա մարզումների և հանդիպումների ժամանակ։
Պատրա՞ստ եմ ես երաշխավորել նրան այս պրակտիկան: Ես ոչ մեկին երաշխիք չեմ կարող տալ։ Այսինքն՝ ես դա չեմ կարող խոստանալ։ Երբ ես պայմանագիր եմ կնքում խաղացողի հետ, չեմ կարող նրան ասել, որ նա միշտ խաղալու է: Ես նրան ասում եմ, որ այս, սրանով ու սրանով կպայքարի կազմում տեղի համար։ Սա Բարսելոնան է»,-մարզչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։