«Սևիլիան» Եվրոպա լիգայի եզրափակիչում հաղթելուց հետո որոշել է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում, իսպանական ակումբի նախագահ Պեպե Կաստրոն հայտարարել է, որ 62-ամյա մասնագետին նոր պայմանագիր է առաջարկվել։
Մենդիլիբարը թիմում է մարտ ամսից: Նրա գլխավորությամբ 16 խաղում տարվել է 9 հաղթանակ, այդ թվում՝ «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչում: