«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է պաշտպան Ժորդի Ալբայի թիմից հեռանալու մասին։
«Դու միշտ հանդես ես եկել ամենաբարձր մակարդակով և շատ գավաթներ ես նվաճել: Գիտեմ, որ վերջին մրցաշրջանները հեշտ չեն եղել, բայց ինձ դուր եկավ քո խաղը։ Շնորհավորում եմ յուրահատուկ կարիերայի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանացին Բարսելոնայի սան է։ Ընդհանուր առմամբ, նա կատալոնացիների կազմում անցկացրել է 458 հանդիպում, դարձել 27 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։
Բարսելոնայի կազմում Ալբան 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը և 2014/15 մրցաշրջանում դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։