Կարիմ Բենզեման կհեռանա Մադրիդի «Ռեալից» ակումբում 14 մրցաշրջան անցկացնելուց հետո։
Լրագրող Սերխիո Վալենտինի խոսքով՝ հարձակվողը վերջնական որոշում է կայացրել հեռանալու մասին և այդ մասին կհայտարարի այսօր։
Լրագրող Մարիա Տրիսակի խոսքով՝ Մադրիդի «Ռեալը» մամուլի ասուլիս է պատրաստում, որի ժամանակ Բենզեման կհայտարարի ակումբից հեռանալու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին համաձայնության է եկել սաուդյան «Ալ-Իթթիհադ»-ի հետ։ Բենզեման նոր ակումբում տարեկան մոտ 100 միլիոն եվրո կստանա։