Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ թիմից, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը Մոդրիչին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ ընդհանուր 120 մլն եվրո աշխատավարձով։ Խաղացողը մադրիդցիների ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է ամռանը հեռանալ թիմից։
Այս մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Խորվաթի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։