«Բավարիայի» ֆուտբոլիստներ Մանուել Նոյերը և Սադիո Մանեն, «Բայերի» հարձակվողներ Սերդար Ազմունն ու Պատրիկ Շիկը ESPN-ի վարկածով ընդգրկվել են Գերմանիայի առաջնության վատագույն խաղացողների հավաքականում։
Ամբողջական թիմն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»)
Պաշտպաններ՝ Ջոնջո Քեննի (Բեռլինի «Հերտա», Մակոտո Հասեբե («Այնտրախտ» Ֆրանկֆուրտ), Մաքսանս Լակրուա («Վոլֆսբուրգ»), Դավիդ Ռաում («ՌԲ Լայպցիգ»);
Կիսապաշտպաններ՝ Յուլիան Վայգլ («Բորուսիա Մենխենգլադբախ), Ռայան Գրավենբերխ («Բավարիա Մյունխեն»);
Հարձակվողներ՝ Սադիո Մանե («Բավարիա), Սերդար Ազմուն («Բայեր»), Պատրիկ Շիկ («Բայեր» ), Ալասան Պլեա («Բորուսիա Մյոնխենգլադբախ»):