Ակումբի պատմության մեջ առաջին անգամ «Հայդենհայմի» ֆուտբոլիստները նվաճեցին Գերմանիայի Բունդեսլիգայի ուղեգիր։
Երկրորդ Բունդեսլիգայի եզրափակիչ տուրում «Հայդենհայմը» հաղթեց «Յան Ռեգենսբուրգին» (3:2) և զբաղեցրեց աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թիմը միայն գոլերի տարբերության շնորհիվ առաջ անցավ «Դարմշտադից», որը գրավեց երկրորդ տեղը։
Հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում հանդես գալու իրավունքի փլեյ-օֆֆում կհանդիպեն Համբուրգն ու Շտուտգարտը։