«Բավարիայի» նախկին մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է մյունխենյան ակումբից իր հեռացման մասին։
«Իհարկե, ես կցանկանայի շարունակել։ Ես որոշել էի այս թիմի հետ կրկին հաղթել Չեմպիոնների լիգան։ Այս թիմն իսկապես լավն է: Ես պարզապես հպարտ եմ տղաներով, իսկապես պետք է դա ասեմ: Միգուցե այսօր ես ունեմ էմոցիաներ ու բարդ իրավիճակ։ Այնուամենայնիվ, բոլորին հաջողություն եմ մաղթում։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել թիմին հիանալի ճանապարհորդության համար։ Ես միշտ շատ էմոցիոնալ եմ, երբ խոսքը «Բավարիային» է վերաբերում։ Ակումբում ես դժվար, բայց նաև հիանալի պահեր եմ ունեցել։ Երախտապարտ եմ վերջին վեց տարիների համար»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ի թվիթերյան էջը։
Հիշեցնենք, որ Սալիհամիջիչի հետ «Բավարիայից» հեռացվել է նաև ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանը։
























































